Պռոշյան փողոցում ավազակություն կատարած երիտասարդները հայտնաբերվել և ձերբակալվել են
Հունվարի 12-ին, ժամը 03.15-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած օտարերկրյա քաղաքացին հայտնել էր, որ Երևանի Պռոշյան փողոցի 1-ին նրբանցքում երեք անհայտ անձինք հարձակվել են իր վրա և հափշտակել դրամապանակը:
Ոստիկանությունից հայտնում են, որ հաղորդումը փոխանցվել էր ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից օպերատիվ խումբ էր մեկնել: 34-ամյա տղամարդը հայտնել էր, որ ժամը 02.50-ին անհայտ անձը հետևից փաթաթվել էր իրեն, միասին ընկել էին, այդ ընթացքում նա իր դրամապանակից հափշտակել էր գումար ու հեռացել:
Փաստով քրեական վարույթ էր նախաձեռնվել:
Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ավազակությունը կատարել են 25-ամյա, 22-ամյա և 19-ամյա երեք երիտասարդ, որոնցից մեկը՝ Վարդենիսի, երկուսը՝ Էջմիածնի բնակիչ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 12-ին, ժամը 23.00-ին, Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցում 25-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին, որտեղ խոստովանական ցուցմունք է տվել, որ նշված արարքը կատարել է էջմիածինցի երկու ընկերների հետ:
Հանցագործության մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումների արդյունքն օրեր անց էր:
Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 2-ին Էջմիածին քաղաքի Արագածի զանգվածում հայտնաբերվել է 19-ամյա երիտասարդը: Նույն օրը Էջմիածնի Չարենցի փողոցում հայտնաբերվել է նաև 22-ամյա երիտասարդը: Երկուսն էլ ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Արաբկիրի բաժին, ապա ներկայացվել քննչական բաժին, որտեղ տվել են խոստովանական ցուցմունք:

Նախաքննությունը շարունակվում է: