Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով առնվազն 5100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը
Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է շրջափակման 54-րդ օրվա տեղեկագիրը փետրվարի 2-ի դրությամբ։
Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրության մեջ նշված է, որ 7 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 12 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում է, 568 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։
«Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը»,-նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ Արցախի տեղեկատվական շտաբի՝ ավելի քան 21,200 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը: