Զբոսաշրջիկներին կողոպտելու կասկածանքով ձերբակալվել է Գյումրու ՔՊ-ական ավագանու անդամը՝ նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի հորեղբոր որդին
Aravot.am-ի տեղեկություններով, փետրվարի 3-ին ձերբակալվել է Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամ Աղասի Մաթեւոսյանն ու նրա շրջապատից եւս երեք անձ։ Կայքին հասած տեղեկություններով, նրանք կասկածվում են զբոսաշրջիկներին կողոպուտի ենթարկելու մեջ։
Զզբոսաշրջիկները իրենց կողոպուտի ենթարկելու բողոքով դիմել են փողոցում հսկողություն իրականացնող պարեկային ծառայության աշխատակիցներին, վերջիններս էլ ավագանու անդամին եւ եւս 3 հոգու բերման են ենթարկել Ախուրյանի ոստիկանություն։
Ոստիկանությունից հաստատել են տեղեկությունը, որ զբոսաշրջիկների բողոքի հիման վրա պարեկային ծառայության աշխատակիցները Ախուրյանի ոստիկանություն բերման են ենթարկել 4 անձի։ Կայքի տեղեկություններով, նրանք ձերբակալվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնի որոշմամբ։
Նշենք, որ Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամը նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի հորեղբոր որդին է։