Հունվարի 17-ին և 18-ին Էկոնոմիկայի նախարարությունը իր ենթակայության ներքո գտնվող «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ին տվել է ընդհանուր 2 միլիարդ 756 մլն 117 հազար դրամ դրամաշնորհ։ Դրամաշնորհը այս ՊՈԱԿ-ին տրվել է 6 տարբեր պայմանագրերով, որոնցից․
1. 350 մլն դրամը տրվել է «հողային բարեփոխումների» ծրագրի շրջանակներում։ Դրամաշնորհի նկարագրում կարդում ենք․
«Միջոցառման շրջանակներում նախատեսվում է 2023 թվականին ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան, Նորակերտ, Մայիսյան և Հայթաղ բնակավայրերում իրականացնել ձեռբերված գյուղատնտեսական նշանակության հողերի որակի բարելավման, ոռոգման համակարգերի տեղադրման կամ վերականգնամն ճանապարհաշինության, ինչպես նաև այլ աշխատանքներ, որոնք սահմանված են ծրագրով նախատեսված նպատակների իրականացման համար»։
2. 650 մլն դրամ դրամաշնորհը այս ՊՈԱԿ-ին տրվել է Արմավիրի մարզի նույն բնակավայրերում հողերի ձեռքբերման համար, այսինքն՝ պետությունը հողեր է պատրաստվում գնել, ապա դրանց որակի բարելավում է պատրաստվում անել։
Նշենք, որ « Հրապարակը» էկոնոմիկայի նախարարության «հողային վերափոխումների» ծրագրի մասին գրել էր դեռ անցած տարի։ Ըստ դրա՝ պետությունը պատրաստվում է հողեր գնել, միավորել դրանք, ապա վաճառել ներդրողների, եթե այդպիսիք, իհարկե, գտնվեն։
3. 375 մլն 849 հազար 500 դրամի չափով դրամաշնորը «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ին տրվել է խոշոր եղջերավոր անասունների և հորթերի 1 անգամ համարակալում իրականացնելու համար և գլխաքանակը հաշվառելու համար։
4. Դրամաշնորհներից ամենախոշորը՝ 1 միլիարդ 61 մլն 903 հազար 700 դրամի չափով, տրամադրվել է ՊՈԱԿ-ին Հանրապետության տարածքում կենդանիների եւ մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների դեմ պատվաստումների համար՝ բրուցելոզ, տուբերկուլյոզ, լեյկոզ, սիբիրախտ, դաբաղ, խշխշան պալար, հանգուցավոր մաշկաբորբ։
5․ 270 մլն 423 հազար 900 դրամ պետբյուջեից սույն ՊՈԱԿ-ին տրամադրվել է մարդու, կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումների, բուսասանիտարական ծառայությունների, հողերի ագրոքիմիական հետազոտությունների համար։
6. 49 մլն 940 հազար դրամն էլ ՊՈԱԿ-ին հատկացվել է Հանրապետության գյուղատնեսական նշանակության հողատարածքներում մոնիթորինգի իրականացման, բուսասանիտարական իրավիճակի գնահատման , մորեխների, կռծողների, այլ վնասատուների հայտնաբերման համար և այլն։
Ընդհանուր դրամաշնորհը դոլարային արտահայտությամբ կազմում է 7 մլն 67 հազար դոլար։
7 մլն դոլարից ավելի դրամաշնորհ՝ նույն ՊՈԱԿ-ին

Աղբյուրը՝ hraparak.am