Արմավիրի մարզում դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել է 64-ամյա տղամարդու դի
Փետրվարի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը, ժամը 09։00-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժին այն մասին, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Էջմիածին քաղաքի Արագածի զանգվածի Տեր-Գաբրիելյան 23 հասցե, որտեղ դաշտամիջյան հատվածում հայտնաբերել են տղարամդու դի։
Աղբյուրի փոխանցմամբ, դեպքի վայր ժամանակ ոստիկաններն ու քննիչները դաշտամիջյան հատվածում հայտնաբերել են տղամարդու դի։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Պարզվել է, որ մահացածն Արմավիրի մարզի բնակիչ 64-ամյա Սամվել Ս․-ն է։ Դեպքի փաստով՝ սպանություն հատկանիշներով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։