Գործի հետևում կանգնած է Վահան Շիրխանյանը. նրանք ինձնից 7000 դոլար կորզեցին, ասելով` հնարավոր է` որդիս Բաքվի բանտում է. զոհված զինծառայողի մայր
44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, շորթման զոհ է դարձել։NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ իրեն ասել են, թե որդին ողջ է և ադրբեջանական բանտերից մեկում է:Մայրը հավատացել է և 7 հազար դոլար վճարել՝ որդուն վերադարձնելու համար։ Որդին չի վերադարձել, իսկ մեկ տարի անց ռուս խաղաղապահների դուրս բերած դիերի եւ մասունքների մեջ ԴՆԹ հետազոտությամբ հաստատվել է նաեւ նրա որդու ինքնությունը։ Տիկին Նաիրային հանձնել են որդուց մնացած ազդրի ոսկորը։
Դրանից հետո Նաիրա Մելքոնյանը դիմել է ԱԱԾ–ին։ Գործն այժմ դատարանում է։ Տիկին Նաիրայի խոսքով՝ այս գործի հետևում կանգնած է Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, որի հետ ինքը ծանոթ է եղել դեռևս տարիներ առաջ: Մոր խոսքով՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի միջոցով Հրահատ Մխեյանը, որն այժմ գործով ամբաստանյալ է, կարողացել է խաբեությամբ գումարներ վերցնել իրենից:
«Շիրխանյանը հեռախոսային խոսակցության ընթացքում տեղեկանալով որդուս՝ անհետ կորած լինելու փաստին, այցելեց իմ աշխատավայր և առաջարկեց օգնություն: Նա ասաց, որ ես չպետք է համակերպվեմ այն մտքի հետ, որ երեխաս զոհվել է, շատ հնարավոր է, որ նա լինի ադրբեջանական բանտերից որևէ մեկում՝ գերու կարգավիճակում, ասաց, որ ունի շատ լավ տղաներ, որոնց հետ երկար ճանապարհ է անցել, և նրանց միջոցով կփորձի պարզել իմ երեխայի ճակատագիրը»,-պատմեց Նաիրա Մելիքյանը:
Զոհվածի մոր ու նախկին փոխնախարարի շփումը եղել է whatsupp հավելվածով: Շիրխանյանը, մոր խոսքով, հերթական հանդիպմանն իր հետ էր բերել նաև Հրահատ Մխեյանին, նրան ներկայացրել է որպես հետախույզ և Պաշտպանության նախարարի հատուկ գործերով օգնական:
«Առաջարկեց, որ ինքը կփորձի պարզել երեխայիս ճակատագիրը, և նորից այցերը շարունակվեցին: Ընթացքում խոսակցություններ եղան, որ նա պետք է մեկնի որոշ տեղեր՝ ներառյալ Ռուսաստանի Դաշնություն, Սիրիա, որ պարզի երեխայիս ճակատագիրը: Այդ ճամփորդությունների համար նրան ծախսեր էին անհրաժեշտ, և ես երկու մասով գումարներ տվեցի, ընդհանուր 7 հազար ԱՄՆ դոլար»,-ասաց Նաիրա Մելիքյանը:
Որդու՝ 19-ամյա Հայկի մասունքը մորն են հանձնել 2021-ի նոյեմբերին: Հրահատ Մխեյանը, մոր խոսքով, այդ շրջանում իր տված գումարով մեկնել է հանգստանալու, հետո վերադարձել ու ասել, թե իրեն խաբել են, և, որ որդին այդ բանտում չէ.
«Նա միանշանակ հետախույզ չէ, նա հերթական քաջ նազար է, եթե չլիներ Շիրխանյանի գործոնը, ես երբևէ չէի վստահի այդ անձին»:
Տիկին Նաիրայի աշխատավայր հերթական այցի ժամանակ Հրահատ Մխեյանին ԱԱԾ-ն բերման է ենթարկել: Նա կալանավորված է 2021 թվականի նոյեմբերից:
Դատական նիստը տեսաձայնագրելու մեր միջնորդությունը դատարանը մերժեց, քանի որ պաշտպանական կողմը դեմ էր, որ ամբաստանյալ Հրահատ Մխեյանի մասին հրապարակում լինի։ Ի դեպ, 2 տարի առաջ Հրահատ Մխեյանն ասուլիս էր հրավիրել որպես 44–օրյա պատերազմի կամավոր մասնակից և պատմել ռազմական գործողություններին իր մասնակցությունից։
Վահան Շիրխանյանը գործում որեւէ կարգավիճակ չունի։ Հայկի մայրը պահանջում է նրան նույնպես պատասխանատվության ենթարկել։ Տիկին Նաիրայի խոսքով՝ նա առերեսման չի ներկայանում, իսկ իրավապահները անգործություն են ցուցաբերում:
Մենք կապ հաստատեցինք նաև Վահան Շիրխանյանի հետ: Նա կտրականապես հերքեց, որ այդ դեպքին առնչություն ունի.
«Ես ընդհանրապես կապ չունեմ դրա հետ, դա հիմարություն է: Զոհվածի ծնողին որոշել են օգնել, ծնողը ընդունել է որպես շորթում իրենից և բողոքել է»:
Գործի հետևում կանգնած է Վահան Շիրխանյանը. նրանք ինձնից 7000 դոլար կորզեցին, ասելով` հնարավոր է` որդիս Բաքվի բանտում է. զոհված զինծառայողի մայր
44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, շորթման զոհ է դարձել։ NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ իրեն ասել են, թե որդին ողջ է և ադրբեջանական բանտերից մեկում է: Մայրը հավատացել է և 7 հազար դոլար վճարել՝ որդուն վերադարձնելու համար։ Որդին չի վերադարձել, իսկ մեկ տարի անց ռուս խաղաղապահների դուրս բերած դիերի եւ մասունքների մեջ ԴՆԹ հետազոտությամբ հաստատվել է նաեւ նրա որդու ինքնությունը։ Տիկին Նաիրային հանձնել են որդուց մնացած ազդրի ոսկորը։