Լրահոս

05.02.2023 21:51


Խոշոր հրդեհ՝ Երևանում. սեփական տան ննջասենյակն ու հյուրասրահը վերածվել են մոխրակույտի, կա վիրավոր

Խոշոր հրդեհ՝ Երևանում. սեփական տան ննջասենյակն ու հյուրասրահը վերածվել են մոխրակույտի, կա վիրավոր

Այսօր` փետրվարի 5-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։45-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցի թիվ 114ա տանը հրդեհ է բռնկվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հատուկ փրկարարական աշխատանքների կատարման բաժնի հերթապահ խումբը և թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Հրշեջները մարել են նշված տան երկրորդ հարկում գտնվող նախասրահում և ննջասենյակում առաջացած կրակը, սակայն ամբողջ գույքը վերածվել է մոխրակույտի։ Հրդեհի հետևանքով նշված տանն, ըստ նախնական տեղեկությունների, վարձակալական հիմունքներով բնակվող 59-ամյա Մերուժան Գ․-ն հոսպիտալացվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Այս խորագրի վերջին նյութերը