Սիրիայում երկրաշարժի հետևանքով շուրջ 100 մարդ է զոհվել
Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 99 մարդ մահացել է, 334–ը` տուժել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Սիրիայի առողջապահության նախարարի տեղակալ Ահմեդ Դամիրիան։
Մինչ այդ հայտնել էինք 42 զոհի և ավելի քան 200 տուժածի մասին։
«Նոր տվյալների համաձայն` զոհվել է 99 մարդ, որոնցից 50-ը` Լաթաքիայում։ Բոլոր գավառներում միասին տուժել է 334 մարդ»,–ասել է Դամիրիան։
Հիշեցնենք, որ առավոտյան ժամը 05.17–ին 7,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում, որը ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Թուրքական իշխանությունները հայտնել են 76 զոհի ու 440 վիրավորի մասին։
Բացի այդ հայտնել էինք նաև Սիրիայի մի քանի շրջաններում ավերածությունների մասին, երկրաշարժը զգացվել է նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։
Ավելի վաղ նորությունների սիրիական գործակալությունը` հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը հայտնել էր, որ Սիրիայի երեք գավառներում երկրաշարժի հետևանքով ավելի քան 40 մարդ է զոհվել, շուրջ 200-ը տուժել են։

Աղբյուրը՝ armeniasputnik.am