Ամերիկահայ համայնքը հիասթափված է հայ-թուրքական հարաբերությունների շրջադարձից
ԱՄՆ Հայ Ազգային Կոմիտեի արևմտյան մասնաճյուղի գործ. տնօրեն Էնդրյու Կզիրյանը «Wall Street Journal»-ին հայտարարել է, թե «յուրաքանչյուր սկսնակ քաղաքական գործիչ կարող է հասկանալ, որ համատեղ հայտարարությունը (Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունների) միտումնավոր է արվել՝ Հայոց ցեղասպանության ընդունումը շեղելու համար»։
-Մենք շատ ենք հիասթափված,-ասել է Կզիրյանը, որին աջակցում են հայ համայնքի բազմաթիվ հայտնի ներկայացուցիչներ, ովքեր ցեղասպանության ճանաչման պահանջով Թուրքիայի դեմ բողոքի ցույցի են հավաքվել Կալիֆորնիայի Մոնտեբելո քաղաքում։ Նրանցից «Armenian Life Magazine» ամսագրի խմբագիր Ապո Ջաբարյանի խոսքերով՝ Թուրքիան հիմա էլ ցանկանում է խաբել հայերին՝ Ցեղասպանությունից ուշադրությունը շեղելու նպատակով։

Ըստ «Ռեգնումի»