Զոհված հալեպահայ կնոջ ամուսինն ու դուստրը վիրահատվում են (տեսանյութ)
Սիրիայում այսօր առավոտյան տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով Հալեպ քաղաքում փլատակների տակ մնացած հայ տղամարդուն ու նրա դստերը վիրահատվում են։ Այդ մասին տեղեկանում ենք «Գանձասար»-ի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութից։
Նշվում է, որ Սիրիայում այսօր առավոտյան տեղի ունեցած 7,7, ապա նաև 6,6 մագնիտուդով երկրաշարժից առավելապես տուժել են Հալեպ քաղաքը, Լաթաքիան և Իդլիբ նահանգը:
Հալեպում շենք է փլուզվել, փլատակներից դուրս են բերվել հայ ընտանիքի անդամների: Ընտանիքի մայրն ու տղան զոհվել են, իսկ դուստրն ու հայրը վիրավոր են, նրանց տեղափոխել են հիվանդանոց, այժմ վիրահատում են:
Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը մինչև կեսօր՝ ժամը 12:30-ը, հասել է 390-ի, իսկ վիրավորների թիվը՝ ավելի քան 600-ի։

Աղբյուրը` news.am