Երկրաշարժից վնասվել են Հալեպի Կիլիկյան ճեմարանը և Մխիթարյան վարժարանը (լուսանկար)
Սիրիայում գրանցված երկրաշարժի հետևանքով նյութական վնասներ են կրել Հալեպի Կիլիկյան ճեմարանը և Մխիթարյան վարժարանը։ Այս մասին հայտնում է «Հայերն այսօր»-ը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ երկրաշարժից Հալեպի Սրբոց Քառասնից Մանկանց և Քեսապի Ս. Աստվածածին եկեղեցիները նյութական վնասներ են կրել։
Ավելի վաղ հայտնել էր, որ Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում ժամը 04։17-ին տեղի է ունեցել 7,4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում։ Թուրքական իշխանությունների տվյալներով՝ երկրաշարժն ուղեկցվել է 32 հետցնցումներով, որոնցից ամենաուժեղը եղել է 6,6 մագնիտուդով։ Ավերածություններ կան նաև Սիրիայի մի քանի շրջաններում։ Երկրաշարժը զգացվել է նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում:
Վերջին տվյալներով, Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհվել է 1504 մարդ։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Հովհաննես Ալեքսանյանը հայտնել է, որ երկրաշարժի հետևանքով Հալեպում զոհվել է 4, Թուրքիայում՝ 2 հայ։