Վիետնամցի բլոգերը փայտե Rolls-Royce է ստեղծել, գրում է Autonews-ը։
Իր աշխատանքի արդյունքները մարդկանց ցույց տալու համար նա կարճ տեսանյութ է պատրաստել, որը ցույց է տալիս աշխատանքի ընթացքի բոլոր փուլերը: Պարզվել է, որ Rolls-Royce-ի համար հիմք են ծառայել սովորական տախտակները, սակայն ոճային մեքենա ստեղծելու համար անհրաժեշտ էր մանրակրկիտ մշակել յուրաքանչյուր մանրուք։ Պետք է խոստովանել, որ փայտե «աշխատանքը» շատ նման է իրական Rolls Royce-ին՝ վարպետը նույնիսկ փորձել է կապոտի վրայի արձանիկը նմանեցնել։
Բայց արտաքին տեսքը ամենահետաքրքիր բանը չէ, ինչով կարող է զարմացնել փայտից պատրաստված մեքենան: Դրա ստեղծողը ոչ պակաս ուշադրություն է դարձրել ներքին հարդարանքին՝ սրահում տեղադրելով իմիտացիոն կարով բազկաթոռներ և գլխի էրգոնոմիկ հենարաններ։ Չի կարելի ասել, իհարկե, որ մշակումը տեխնիկայի առումով կարելի է համեմատել իրական Rolls-Royce-ի հետ, բայց գոնե կենտրոնական վահանակի վրա կարելի է գտնել մանր իրեր պահելու թաքնված խցիկ:
Պարզվել է, որ փայտից պատրաստված մեքենան ոչ միայն դեկորի տարր է, այլ իսկական փոխադրամիջոց, որը կարելի է վարել։ Անվտանգության մասին այստեղ, իհարկե, տեղին չէ խոսել, ավելին, ոչ ոք չի ասում, որ մեքենան թույլ կտան վարել հանրային ճանապարհներին։ Այնուամենայնիվ, հետաքրքիր է այն, որ մեքենան, որը ձեռքով կառուցվել է մեկ անձի կողմից, կարելի է վարել։ Ի դեպ, Rolls-Royce-ն ունի աշխատող օպտիկա, ինչպես նաև լիարժեք գործող ղեկ։ Այս ամենը արտադրանքը չի դարձնում լիարժեք մեքենա, բայց դա բավական է փորձը հաջողված անվանելու համար։ Եվ, ըստ էության, սա հեռու է այս բնույթի առաջին աշխատանքից, որը կատարել է հիշյալ բլոգերը՝ նա նախկինում ամբողջ աշխարհին ցուցադրել էր Jeep Wrangler մակնիշի ավտոմեքենայի պատճենը։
Վիետնամցի բլոգերը փայտե Rolls-Royce է ստեղծել

Աղբյուրը՝ news.am