Աշխարհ

07.02.2023 18:13


Երեխային կապած մեջքին՝ մտել է Եփրատը, հետո թաքնվել քարանձավում. ամերիկյան դերասան Ջո Մանգանյելոն պատմել է 1915-ին փրկված նախնու մասին (լուսանկարներ)

Երեխային կապած մեջքին՝ մտել է Եփրատը, հետո թաքնվել քարանձավում. ամերիկյան դերասան Ջո Մանգանյելոն պատմել է 1915-ին փրկված նախնու մասին (լուսանկարներ)

Ամերիկյան դերասան Ջո Մանգանյելոն PBS-ով հեռարձակվող Finding Your Roots («Գտնելով արմատներդ») սերիալի շրջանակում պատմել է, թե ինչպես է իր մեծ տատը մազապուրծ եղել Հայոց ցեղասպանությունից:

Ինչպես գրում է Daily Mail-ը, Մանգանյելոն մանրամասնել է իր նախնու՝ թուրքերի իրականացրած Ցեղասպանությունից խուսափելու հուզիչ պատմությունը: Նա պատմել է, թե ինչպես է իր մեծ տատիկը փախել Հայաստանից 1915 թվականին՝ ամուսնու և յոթ երեխայի սպանության ականատեսը դառնալուց հետո:

«Թուրքերը 1915 թվականին, Առաջին համաշխարհային պատերազմի քողի տակ, մտել են նրա տուն և փորձել իրականացնել իրենց սկսած Ցեղասպանությունը: Կրակել են ամուսնուն, հետո՝ նրան. նա պառկել է գետնին, ձևացրել, թե մեռած է, ապա հնչել է ևս 7 կրակոց. նրա յոթ երեխաներն էին: Նա անշարժ պառկել է, թուրքերը հեռացել են տնից և ութերորդ երեխային, որն օրորոցի մեջ էր, թողնել են սովամահ լինելու. նրանք հենց այդպես էին վարվում»,-պատմել է դերասանը։

Harrowing: Joe Manganiello recounted his great-grandmother's harrowing escape from the Armenian Genocide for the PBS series Finding Your Roots

Մանգանյելոն մանրամասնել է, թե ինչպես է իր մեծ տատիկը կապել երեխային մեջքին և փախել քաղաքից։ Նա հազիվ է խուսափել մահվան երթի սարսափելի ճակատագրից, որը նկարագրել է Մանգանյելոն:

«Նրանք ուղղակի ձեռնաշղթաներ էին կապում, շղթայակցում էին հայերին և դուրս էին բերում անապատ, իսկ քրդերին ազատում, զինվորական վերարկուներ, ձիեր ու հրացաններ էին տալիս, որպեսզի հետո նրանք գնային իրենց երդվյալ թշնամիների՝ հայերի հետ անելու այն, ինչ ուզում էին։ Նա դրանից խուսափել է: Երեխան մեջքի վրա՝ հասել է Եփրատ գետը, լողալով անցել է այն, և երբ նա հասել է մյուս ափը, երեխան խեղդվել է»,-պատմել է կինոաստղը:

Heartbreaking: In an exclusive video shared with People , Manganiello detailed the heartbreaking survival story of how his great-grandmother fled from Armenia in 1915 after witnessing the murder of her husband and seven children

Մանգանյելոն ավելացրել է, որ իր մեծ տատիկը շատ դիմացկուն էր և ապրել է քարանձավում այլ փախստականների հետ, մինչև որ նրանց բռնել են գերմանացի զինվորականները։ Մանգանյելոյի մեծ տատը, ի վերջո, ռազմական ճամբարում հղիացել է գերմանացի սպայից և ծնել շիկահեր, կիսագերմանացի երեխայի։

Rolling Stone-ին տված հարցազրույցում աստղը պատմել է, թե ինչն է ստիպել իրեն մասնակցել Finding Your Roots-ին և նկարագրել է իր տոհմածառի պատմության վրա լույս սփռելու փորձի մասին:

One of the best: The show's host, Henry Louis Gates Jr., declared to Rolling Stone, 'If I have a short list of all-time greatest hits, Joe Manganiello’s paternal ancestry is on that list'

«Ես դեռ մանկուց գիտեի Հայոց ցեղասպանությունը վերապրածի պատմությունը, և որ կա այս գերմանացի զինվորը, որն իմ նախապապն է։ Վերջին տասը տարվա ընթացքում փորձում էի պարզել, թե ով է այդ գերմանացին։ Ես միշտ ստացել եմ բացասական պատասխան»,-պատմել է Մանգանյելոն:

Ի վերջո Finding Your Roots-ը պարզել է, որ հայուհուն հղիացրած գերմանացի սպան Կառլ Վիլհելմ Բոյթինգերն էր, որը դրանից հետո վերադարձել է ընտանիքի մոտ՝ Գերմանիա:

«Ես վերապրածների ժառանգ եմ ... Պատետկերացրեք՝ շիկահեր երեխայի մեծացնել ճամբարում, այն պարագայում, երբ հայերից ոչ ոք շիկահեր չէ, մեծացնել առանց հոր, հետո գալ Միացյալ Նահանգներ և մեծացնել այդ երեխային շրջապատի մյուս մեծահասակների հսկողության ներքո: Դա ծանր է»,-ասել է դերասանը:

Bombshell revelations: The True Blood alum – who is married to Sofia Vergara, 50 – also learned that he was descended from a German Officer with strong Nazi ties

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը