Աշխարհ

07.02.2023 15:51


Սիրիայում ներկայում բարդ իրավիճակ է. Սիրիայում ՀՀ դեսպանը մանրամասներ է հայտնում (տեսանյութ)

Սիրիայում ներկայում բարդ իրավիճակ է. Սիրիայում ՀՀ դեսպանը մանրամասներ է հայտնում (տեսանյութ)

«Ներկա իրավիճակում Սիրիայում բարդ իրավիճակ է, որովհետև լուրջ ավերածություններ կան երկրում, փրկարար ծառայությունները փորձում են անել առավելագույնը, որպեսզի փլատակների տակ գտնվող քաղաքացիենրին կարողանան հնարավորինս շուտ դուր բերել»,-այս մասին «Հայերն այսօր»-ին տված հարցաարույցում նշել է Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանը:

«Բացի այդ, դժվարություններ են ստեղծում նաև եղանակային պայմանները, հատկապես Հալեպում և Լաթաքիայում:

Այս պահին ստույգ ունենք արձանագրված երկու մեր հայրենակիցների մահվան տվյալներ: Նրանք մայր ու որդի են: Ամուսինն ու դուստրը փլատակների տակ էին, լուր ստացանք, որ նրանց հանել են և նրանք վիրահատվում են: Դամասկոսում ՀՀ դեսպանությունը և Հալեպում գլխավոր հյուպատոսությունը ստեղծել են աշխատանքային խմբեր, օպերատիվ շտաբներ, հերթապահություն է իրականացվելու 24 ժամ: Հիմա հավաքագրվում են տվյալներ, թե արդյոք կան տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ»,-ասաց դեսպանը:

Նրա խոսքով, Քամիշլիում և Քեսաբում տուժածների մեջ հայեր չկան. «Օրվա մեջ մի քանի անգամ կապի մեջ եմ Քեսաբի քաղաքապետ։ Վազգեն Չափարյանի հետ, որն ինձ տեղեկացրեց, որ մեր հյրենակիցների մեջ չունենք վնասվածներ: Մի թեթև վնասվել է հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին: Լուրջ վնասվածքներ չկան»:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը