Աշխարհ

08.02.2023 10:13


«Եվրատեսիլ-2023»-ում Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհին հայտնվել է սկանդալի կենտրոնում

«Եվրատեսիլ-2023»-ում Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհին հայտնվել է սկանդալի կենտրոնում

«Եվրատեսիլ-2023» երգի մրցույթում Վրաստանը ներկայացնող 22-ամյա հայազգի երգչուհի Իրու Խեչանովան հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։

Նրան մեղադրում են «Voice» նախագծի եզրափակիչի արդյունքները կեղծելու մեջ։

Նախագծի ավարտից հետո տարբեր օգտատերեր մեկնաբանություններ են գրել, որ Խեչանովայի հաղթանակը նախապես ծրագրված է եղել։ Ավելի ուշ «Georgian Times» հեռուստաալիքը ձայնագրություն է հրապարակել է, որում իբր նախագծի կազմակերպիչներից Դավիթ Եվգենիձեն ասում է, որ ողջ թիմը «լրջորեն աշխատում է», որպեսզի Խեչանովան հասնի եզրափակիչ և հաղթի։

Իրավիճակը դեռ չեն մեկնաբանել ո՛չ վրացական Առաջին ալիքի ներկայացուցիչները, որով հեռարձակվել է շոուն, ո՛չ էլ Խեչանովան։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը