Ամստերդամում Վերմեերի նկարների ամենամեծ ցուցահանդեսը կբացվի
Հոլանդացի հայտնի նկարիչ Յան Վերմեերի 28 կտավներն այս շաբաթ կցուցադրվեն Ամստերդամի պետական թանգարանում, հայտնում է Reuters-ը։
Դա կլինի 17-րդ դարի հոլանդացի վարպետի աշխատանքների ամենամեծ ցուցահանդեսը, նա հայտնի է կենցաղային և դիմանկարային ժանրում իր վարպետությամբ:
Ցուցահանդեսում հավաքված են այն գործերի կեսը, որոնք, ենթադրաբար, երբևէ նկարել է Վերմեերը:
Նկարիչը մահացել է 43 տարեկանում և բավականին դանդաղ է աշխատել։
Հանրահայտ գործերի հետ մեկտեղ, ինչպիսիք են «Մարգարտյա ականջօղով աղջիկը» (1664 թ.) և «Կաթնավաճառը» (1659 թ.), ցուցահանդեսում կներկայացվեն Վերմեերի երկու հայտնի բացօթյա կտավները, մի քանի մեծ կտավներ և կանանց մի շարք դիմանկարներ:
Ցուցահանդեսին, որը բացվում է ուրբաթ օրը և կտևի մինչև հունիս, իրենց ներդրումն են ունեցել Գերմանիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի և ԱՄՆ-ի թանգարանները։
Ինչպես հայտնել է պետական թանգարանի տնօրեն Տակո Դիբիթսը, Վերմեերը մեծ ընտանիքի հայր է եղել և արվեստի դիլերի հագեցած կյանքով է ապրել՝ շարունակելով ստեղծել հանգիստ գեղեցկությամբ լի գործեր՝ ողողված լույսով, փոխանցված գրեթե լուսանկարչական ճշգրտությամբ։
Հայտնի նկարչի մահից հետո մնացած միակ փաստաթուղթը նրա մահից հետո կազմված գույքի հաշվառումն է, որը վկայում է մեծ թվով պարտքերի մասին, որ ունեցել է նրա ընտանիքը։

Աղբյուրը՝ news.am