Օշականի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի ու կիսաայրված անկողին
Արագածոտնի մարզում, այսօր ՝ փետրվարի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 08։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Օշական գյուղի Վ․ Ամատունու փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են նույն տան բնակիչ 76-ամյա Սերյոժա Ա․-ի դին գետնին ընկած վիճակում, իսկ դիակի մոտ՝ այրված իրեր, այդ թվում՝ կիսաայրված անկողինը։
Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։