Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է գրեթե 7000-ի
Թուրքիայում 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 6957-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման գերատեսչությանը:
Վաղ առավոտյան Թուրքիայի իշխանությունները հաղորդել էին 5894 զոհի մասին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, 7.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը մեծ ավերածություններ է արել նաև Սիրիայում: Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է 1250 զոհի և 2054 վիրավորի մասին:
Իր հերթին «Սպիտակ սաղավարտներ» խմբավորումը, որը պաշտոնապես հայտնի է որպես «Սիրիայի քաղաքացիական պաշտպանություն» և գործում է Սիրիայի՝ ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքներում, հայտարարել է 1220-ից ավելի զոհի և ավելի քան 2600 վիրավորի մասին: Խմբավորումը Twitter-ի իր էջում նշել է, որ այս թիվը զգալիորեն կաճի, քանի որ հարյուրավոր ընտանիքներ դեռ մնում են փլատակների տակ:
Այսպիսով, երկու երկրներում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 9400-ը: