Աշխարհ

08.02.2023 15:52


Թուրքիան երկրաշարժի ֆոնին հրաժարվել է ընդունել Կիպրոսի օգնությունը

Թուրքիան երկրաշարժի ֆոնին հրաժարվել է ընդունել Կիպրոսի օգնությունը

Թուրքիան հրաժարվել է ավերիչ երկրաշարժից հետո ընդունել Կիպրոսի առաջարկած օգնությունը։ Այս մասին ասված է Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Ի սկզբանե Կիպրոսի Հանրապետությունը Քաղաքացիական պաշտպանության եվրոպական մեխանիզմի միջոցով տրամադրել է փրկարարական թիմ՝ օգնելու համար: Այս առաջարկը մերժվել է»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Կիպրոսի ԱԳՆ-ն պարզաբանել է նաև, որ իրենք կապ են հաստատել աղետի գոտում գտնվող երկրի քաղաքացիների հետ և պարզել, որ նրանք բոլորն ապահով վայրերում են։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը