Աշխարհ

08.02.2023 18:14


Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 7108-ի. Էրդողանը ժամանել է աղետի գոտի

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 7108-ի. Էրդողանը ժամանել է աղետի գոտի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի ժամանել է ավերիչ երկրաշարժերի հետևանքով առաջացած աղետի գոտի. առաջին կանգառը եղել է Ղահրամանմարաշ քաղաքը, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Աղբյուրը հավելում է, որ Թուրքիայում ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 7108-ի, տուժել է 40 910 մարդ։ Փետրվարի 8-ի ժամը 10:35-ի տվյալները տարածել է Թուրքիայի կառավարության Արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD): Ավերվել է 5775 բնակելի շենք։ Աղետի գոտու բնակիչների համար տեղադրվել է 50 818 վրան։

Երկուշաբթի՝ փետրվարի 6-ին, Թուրքիայի հարավ-արևելքում ավելի քան յոթ բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել: Էրդողանը երկրում յոթնօրյա համազգային սուգ է հայտարարել բնական աղետի զոհերի համար։

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը