Աշխարհ

09.02.2023 10:18


Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 12 391-ի

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 12 391-ի

Թուրքիայում փետրվարի 6-ի վաղ առավոտյան տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 12 391-ի։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը (AFAD)։

Հաղորդվում է նաև, որ տուժածների թիվը մոտենում է 63 հազարին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր 9057 զոհի և 52 979 վիրավորի մասին։ Երկրաշարժի հետևանքով փլուզվել է 6444 շինություն։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը