Աշխարհ

09.02.2023 19:11


Մինչ Մեսսին ոչ ոք չգիտեր «Բարսելոնայի» մասին, կար միայն «Ռեալ» Մադրիդը․ Մեսսիի եղբայր

Մինչ Մեսսին ոչ ոք չգիտեր «Բարսելոնայի» մասին, կար միայն «Ռեալ» Մադրիդը․ Մեսսիի եղբայր

Մատիաս Մեսսին, ով Արգենտինայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի եղբայրն է, նշել է հարձակվողի ներդրումը կատալոնական «Բարսելոնայում»։

«Մինչ Մեսսին ոչ ոք չգիտեր «Բարսելոնայի» մասին, կար միայն «Ռեալ» Մադրիդը։ Վատ է, որ ակումբը նման կերպ վարվեց նրա հետ»,-Մատիասի խոսքերն է փոխանցում Marca-ն:

Լելոնելը կատալոնական ակումբի ակադեմիայի սան է: Նա «Բարսելոնայի» գլխավոր թիմում խաղացել է 2005-2021 թվականներին։

Այս պահին արգենտինացին հանդես է գալիս Ֆրանսիայի առաջնությունում ՊՍԺ-ի կազմում։ Նրա ներկայիս աշխատանքային պայմանագիրը փարիզյան գրանդի հետ նախատեսված է մինչև այս տարվա ամառ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը