Լրահոս

09.02.2023 21:35


ԱՄՆ-ում փայտփորիկը բնակիչներից մեկի տան պատերում անցքեր է արել ու դրանք լցրել 317 կգ կաղինով (լուսանկար)

ԱՄՆ-ում փայտփորիկը բնակիչներից մեկի տան պատերում անցքեր է արել ու դրանք լցրել 317 կգ կաղինով (լուսանկար)

Կալիֆոռնիայի վնասատուների դեմ պայքարող ընկերություններից մեկը վերջերս բախվել է իր պատմության ամենաարտասովոր դեպքերից մեկին. փայտփորիկը բնակիչներից մեկի տան պատերում անցքեր է արել ու դրանք լցրել ընդհանուր 317 կգ կաղինով, գրում է Oddity Central-ը:

Անցյալ ամիս Կալիֆոռնիայի մի ընտանիքը դիմել է ընկերությանը՝ խնդրելով շտկել համառ փայտփորիկի «աշխատանքը», որը անընդհատ անցքեր էր բացում իրենց տան արտաքին պատերին և դրանք լցնում կաղիններով: Փայտփորիկը «հաշվի չէր առնում» պատերի շերտերի միջև եղած դատարկ տարածությունը, ուստի կաղինները, որոնք նա անընդհատ բերում էր, լցվել են պատերի դատարկ տարածության մեջ և ի վերջո սկսել են դուրս գալ ներսի տարբեր բացվածքներից:

Սկզբում վնասատուների դեմ պայքարի մասնագետը ստուգել է տան արտաքին տեսքը և հաստատել, որ դա փայտփորիկի գործն է։ Տան պատերը «ամբողջովին ավերված էին»: Երբ վնասատուների դեմ պայքարի մասնագետները սկսել են անցքեր բացել տան ներքին պատերի մեջ, կաղինների «սարերը» սկսել են թափվել, և որքան շատ անցքեր էին նրանք բացում, այնքան ավելի շատ կաղին էին գտնում: Ի վերջո, նրանք դուրս են բերել 317 կգ կաղին:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը