Լրահոս

10.02.2023 12:59


Թուրքիայի երկրաշարժից զոհվել է Վագըֆ գյուղի երկու հայ բնակիչ

Թուրքիայի երկրաշարժից զոհվել է Վագըֆ գյուղի երկու հայ բնակիչ

Թուրքիայի ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվել է ևս երկու հայ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Հալեպում լույս տեսնող հայկական «Գանձասար» շաբաթաթերթը։

«Մուսա լեռան Վագըդ գյուղի գյուղապետ Պերճ Գարթունը հաստատում է, որ զոհվել են երկու մուսալեռցիներ։ Նրանք զոհվել են այլ քաղաքաներում։ Գյուղացիները գիշերում են վրաններում և ճաշարաններին կից։ Հետցնցումները ուժեղ են, և մարդկի չեն ուզում տան մեջ մնալ»,-ասվում է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի վաղ առավոտյան 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում, որի հետևանքով զոհվել է 12391 մարդ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Երկրաշարժից 10 նահանգ է տուժել, որոնց ընդհանուր բնակչությունը մոտ 13 միլիոն է կազմում:

Նշենք, որ երեկ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայում զոհված հայերի պաշտոնական թիվը 9-է, Սիրիայում զոհվել է 2 հայ։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը