Կրակոցներ Երևանում. Սևանի փողոցում գործող «Պլատինիում» առևտրի կենտրոնի տնօրենը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ փետրվարի 10-ին, կրակոցնր են հնչել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևանի փողոցում՝ «Պլատինիում» առևտրի կենտրոնի դիմաց, կրակոցներ են հնչել, և կա վիրավոր։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են ատրճանակից արձակված 8 պարկուճ։
Նշված վայրից 1 հոգի հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, իսկ վիրավորը Երևանի բնակիչ՝ 38-ամյա Ռոբերտ Մ-ն է։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում սպանության փորձ և ապօրինի զենք-զինամթերք կրելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Ռոբերտ Մ-ն «Պլատինիում» առևտրի կենտրոնի տնօրենն է։