Լրահոս

10.02.2023 23:48


Լարված իրավիճակ Հանրապետության հրապարակում. «Համմերը» վրաերթի է ենթարկել ոստիկանին (տեսանյութ)

Լարված իրավիճակ Հանրապետության հրապարակում. «Համմերը» վրաերթի է ենթարկել ոստիկանին (տեսանյութ)

Քիչ առաջ արտակարգ դեպք է գրանցվել Երևանի կենտրոնում։ Հանրապետության հրապարակում ոստիկանական ավտոմեքենաները հետապնդում էին «Համմեր» ավտոմեքենայի վարորդին։ Վերջինս փորձում էր ճողոպրել ավտոմեքենայի ճանապարհն արգելափակած ոստիկաններից` ճանապարհի երթևեկելի հատվածից մայթ բարձրանալով։

Կադրերում երևում է, թե ինչպես են ոստիկանական ծառայողները փորձում կանգնեցնել մեքենան, կարգազանց վարորդը չի կանգնեցնում ընթացքն ու կառավարական գլխավոր շենքի մոտ վրաերթի է ենթարկում ոստիկաններից մեկին։

Վայրկյաններ անց ոստիկաններն ի վերջո կանգնեցնում են «Համմերը»։ Նշենք, որ կադրերում կրակոցի նմանվող ձայներ են լսվում։ Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը