Հոգեկան խնդիրներ ունի. ով է Երևանյան հայտնի «Համերի» 25-ամյա վարորդը
«Համերի»25-ամյա վարորդը հայտնաբերվել և ձերբակալվել է:
ՀՀ ՆԳՆ ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում Արարատի մարզի բնակիչ 25-ամյա երիտասարդը փետրվարի լույս 11-ի գիշերը հայտնաբերվել ու ձերբակալվել է։
Ոստիկանությունում 25-ամյա վարորդի՝ Գեղամ Սահրադյանի ծնողները ցուցմումք են տվել և ասել, որ վերջինս տառապում է հոգեկան խնդիրներով, նախկան միջադեպը տանը Աստվածաշունչ կարդալիս է եղել, ապա ծածուկ վերցրել մեքենայի բանալիները և եկել Երևան։
Սոցցանցերում նրա էջերում տեղադրված են Աստվածաշնչյան թեմաներով նկարներ, նա գրություններ է թողել Մեծ դատաստանի և օլիգարխների մասին։
Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Երևանի կենտրոնում «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ, նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր գործողություններ կատարել:
Մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով գործադրվել է հրազեն անվադողերի ուղղությամբ:
Ճշտվել է վարորդի ինքնությունը, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Աղբյուրը՝ mediahub.am