Աշխարհ

11.02.2023 21:30


Տորոնտոյի 68-ամյա քաղաքապետը հրաժարական է տվել 31-ամյա նախկին օգնականի հետ ունեցած սիրավեպի բացահայտումից հետո

Տորոնտոյի 68-ամյա քաղաքապետը հրաժարական է տվել 31-ամյա նախկին օգնականի հետ ունեցած սիրավեպի բացահայտումից հետո

Տորոնտոյի 68-ամյա քաղաքապետ Ջոն Թորին 31-ամյա նախկին օգնականի հետ ունեցած սիրավեպի հրապարակային բացահայտումից հետո հայտարարել է իր հրաժարականի մասին, փոխանցում է Toronto Star-ը։

Թորիի խոսքով՝ իր և 31-ամյա օգնականի հարաբերություններն սկսվել են COVID-19-ի համավարակի ժամանակ։ Ընդ որում՝ քաղաքական գործիչն ավելի քան 40 տարի ամուսնացած է։

Ինչպես լրատվամիջոցներին հայտնել է Թորին, արտաամուսնական կապը խզվել է այս տարի «փոխադարձ համաձայնությամբ»։

Ջոն Թորին Տորոնտոյի քաղաքապետն էր 2014 թվականից։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը