Աշխարհ

11.02.2023 21:42


Բայրամովը կրկին հիշել է «եղբայրական» Թուրքիայի օգնությունը 44-օրյա պատերազմի ժամանակ

Բայրամովը կրկին հիշել է «եղբայրական» Թուրքիայի օգնությունը 44-օրյա պատերազմի ժամանակ

Թուրքիա մեկնած Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը կրկին հիշել է Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ժամանակ «եղբայրական» երկրի կողմից Ադրբեջանին ցուցաբերած օգնությունը։ Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«44-օրյա պատերազմի ընթացքում Մեւլութ Չավուշօղլուն ուղիղ 5 անգամ այցելել է Ադրբեջան, եղել է մեր կողքին, մեզ մենակ չի թողել»,-ասել է Բայրամովը թուրք գործընկեր Մեւլութ Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսում։

Նրա խոսքով, «ոչ ոք չի ուզում նման ողբերգական օրեր լինեն։ Բայց թե՛ դժվարին, թե՛ ուրախ օրերին միմյանց կողքին լինելը մեր եղբայրական պարտքն է»։

«Որպես եղբայրական երկիր՝ մենք առաջին րոպեից Թուրքիայի կողքին ենք եղել։ Մենք նրա կողքին կլինենք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի»,-ասել է Բայրամովը։

Իր հերթին Չավուշօղլուն ասել է, որ «ինչպես եւ սպասվում էր», Թուրքիային առաջին օգնությունը Ադրբեջանն է ուղարկել, իսկ երկրաշարժից հետո առաջինը հենց Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն է իրեն զանգահարել։

Այս խորագրի վերջին նյութերը