Աշխարհ

11.02.2023 21:57


Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

4,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում՝ Բախմարո հանգստավայրից երեք կիլոմետր հեռավորության վրա (Գուրիայի շրջան), հայտնում է «Sputnik Գրուզիան»՝ հղում անելով Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի կայքին։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 19:33-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 8 կիլոմետր խորության վրա։

Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վրաստանում գրանցված ամենահզոր երկրաշարժը՝ 7,0 մագնիտուդով, տեղի է ունեցել 1991 թվականին՝ Ռաչայի եւ Իմերեթի (Արեւմտյան Վրաստան) շրջաններում։ Ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 9 բալ։ Այս երկրաշարժի հետեւանքով զոհվել է մոտ 200 մարդ, ավերվել է գրեթե 46 000 տուն եւ 1000 արդյունաբերական օբյեկտ։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը