Աշխարհ

12.02.2023 19:37


Վրաստանում մեկ օրում 3-րդ երկրաշարժն է գրանցվել, այս անգամ՝ Ախալքալաքի մոտ

Վրաստանում մեկ օրում 3-րդ երկրաշարժն է գրանցվել, այս անգամ՝ Ախալքալաքի մոտ

Վրաստանի հարավում գտնվող Սամցխե–Ջավախեթի շրջանի Ախալքալաքի քաղաքից 2 կմ հեռավորության վրա երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Վրաստանը։

Սա Վրաստանում մեկ օրում գրանցված արդեն 3-րդ երկրաշարժն է։ Այն տեղի ժամանակով գրանցվել է 17։55-ին։ Օջախը 5 կմ խորության վրա է գտնվել։

Զոհերի և փլուզումների մասին տեղեկություններ չեն եղել։

Մյուս երկու երկրաշարժները եղել են արևմտյան Վրաստանի Գուրիա շրջանում` 4,4 և 3,3 մագնիտուդ ուժգնության։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը