Qahana.am կայքը պարզաբանել է, թե ովքե՞ր կարող են նշել Տեառնընդառաջի տոնը:
«Այս տոնը մեր եկեղեցու կարևոր տոներից մեկն է ու պետք է նշենք բոլորս՝ անկախ այն հանգամանքից՝ ընտանիքում նորապսակ զույգ կա՞, թե՞ ոչ:
Բայց տոնի օրը՝ Ս. Պատարագի ավարտին կատարվում է նորապսակների օրհնության կարգ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինության համաձայն»,-ասվում է պարզաբանման մեջ:
Նշենք, որ փետրվարի 14-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Տեառնընդառաջը։ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ տոնը հռչակված է Նորապսակների օրհնության օր։ Այդ օրը՝ ժամը 10․30-ին, Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում մատուցվելու է Ս. Պատարագ։ Ավարտին կատարվելու է նորապսակների օրհնության կարգ։
Ովքե՞ր կարող են նշել Տեառնընդառաջի տոնը