Ա. Մանուչարյան. «ՀԱԿ–ը կորցրեց ժողովրդի վստահությունը»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը, պատասխանելով «7օր»–ի հարցին՝ ինչ քաղաքական զարգացումներ են սպասվում Հայաստանին, ասել է.
–Ժողովուրդն այսօր ապստամբ է. նա խիստ դժգոհ է։ ՀԱԿ–ը կորցրեց ժողովրդի վստահությունը, ինչպես նաև երկխոսության հնարավորությունը, քանի որ առանց ժողովրդի կամքի ոչինչ չի լինի:
Ըստ Աշոտ Մանուչարյանի՝ հնարավոր է՝ ապստամբ ժողովուրդը հաղթանակ տանի, եթե հայտնվի մի ուժ, որը կառաջնորդի։ Այդպիսով Հայաստանը սեփական ուժերով կվերագտնի իրեն, իսկ Հայաստանի հետ հաշվի կնստի աշխարհը։
–Երկրորդ հնարավոր տարբերակն այն է, որ այդ լարվածությունը կհասնի գագաթնակետին։ Հնարավոր է՝ արտաքին աշխարհը խառնվի։ Նույնիսկ երկխոսությունն է ընդհատված, բայց ցանկացած պահի կարող է վերսկսվել։ Ինչքանով ժողովուրդը կդառնա իրավիճակի տերը՝ կերևա առաջիկայում,–ասել է նա։
Աշոտ Մանուչարյանի խոսքերով՝ քաղաքական ընտրանին առայժմ դուրս է գործընթացներից, բայց դա չի նշանակում, որ այդպես էլ կմնա։

7or.am