Թուրքիայի միակ հայկական գյուղի եկեղեցին երկրաշարժից վնասվել է. հայ գյուղապետ
Թուրքիայի միակ հայկական Վագըֆ գյուղի Աստվածամոր եկեղեցին երկրաշարժից վնասվել է։
Թուրքական Gazeteduvar–ի հետ զրույցում Մուսա լեռան ստորոտին գտնվող և Թուրքիայի միակ հայկական գյուղ հանդիսացող Վագըֆը գյուղապետ Պերճ Քաթունը նշել է, որ Մարաշի երկրաշարժի հետևանքով վնասվել են գյուղի որոշ տներ, Աստվածամոր եկեղեցին և դպրոցը։
Հայ գյուղապետը նշել է, որ Վագըֆը տարածաշրջանում քիչ բնակավայրերից է, որտեղ զոհ չի եղել երկրաշարժի հետևանքով։