Որտե՞ղ է եղել կացարանի 22-րդ բնակիչը. ՔԿ-ն հրաժարվում է պարզաբանել
news.am-ը գրում է․ Քննչական կոմիտեն հրաժարվում է պարզաբանել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հունվարի 19-ին բռնկված հրդեհի հետեւանքով վիրավորված զինծառայողների վերաբերյալ պաշտոնական թվերում առկա հակասությունները։
Մասնավորապես, ըստ Հանրային հեռուստաընկերությանը Դատախազության փոխանցած տվյալների՝ կացարանում բնակվել է 22 ժամկետային զինծառայող։ Նրանցից 15-ը զոհվել են, մեկը գտնվել է արձակուրդում, երկուսը եղել են կացարանից դուրս, երկուսը դուրս են եկել ճաղավանդակներից, օրվա հերթապահը դուրս է եկել դռնից։ Դռնից է դուրս եկել նաեւ կապիտանը, որը, սակայն, 22–ի մեջ չէ եւ չի բնակվել կացարանում։ Պաշտոնական տվյալով՝ հրդեհի հետեւանքով վիրավորել է 7 զինծառայող։ Պաշտոնական տեղեկատվությունից պարզ չէ, թե որտեղ է դեպքի պահին եղել 22–րդ զինծառայողը։
Քննչական կոմիտեն, սակայն, հրաժարվել է պատասխանել մեր հարցին՝ հղում անելով վարույթի շրջանականում հրապարակման ոչ ենթակա տվյալներին։
Նույն պատճառաբանությամբ նախաքննական մարմինն անպատասխան է թողել նաեւ հարցը, թե ով է եղել եւ գործով ինչ կարգավիճակ ունի Գոռ անունով 28-ամյա դասակի հրամանատարը, որն ըստ ծնողներից մեկի, հրդեհից օրեր առաջ ծեծկռտուք է ունեցել տղաներից մի քանիսի հետ։