Աշխարհ

14.02.2023 18:40


ԱՄՆ-ում շունը վեց ամիս ապրել է կոյոտների հետ և քարերով է սնվել (տեսանյութ)

ԱՄՆ-ում շունը վեց ամիս ապրել է կոյոտների հետ և քարերով է սնվել (տեսանյութ)

Նևադա նահանգում (ԱՄՆ) ընտանի շունը հայտնվել է վայրի բնության մեջ և ավելի քան յոթ ամիս ապրել կոյոտների ոհմակի հետ՝ սոված ժամանակ քարեր ուտելով։ Հարավային Նևադայից կենդանիներ որսալու թիմի անդամ Սյուզան Մաքմյուլենի խոսքով՝ 2022 թվականի հուլիսին տարածաշրջանում նկատել են տարօրինակ սպիտակ շուն, որին Ուրվական են կոչել։

Նա ապրել է կոյոտների ոհմակի հետ և երբեմն հայտնվել արահետների վրա տեղադրված տեսախցիկների օբյեկտիվներում, ինչպես նաև տեսահսկման կադրերում: Մասնագետները ենթադրել են, որ Ուրվականը ժամանակին ընտանի շուն է եղել, որին լքել են տերերը:

«Կարծես թե 7-8 ամիս առաջ է նա հայտնվել փողոցում։ Այսպես թե այնպես, նրան ընդունել է կոյոտների ոհմակը։ Նա պարզապես վազել ու կերել է նրանց հետ, բայց հետո սկսել է կաղալ։ Մենք վախենում էինք, որ կոյոտները կհարձակվեն նրա վրա»,-պատմել է Սյուզան Մաքմյուլենը։

Մասնագետներին հաջողվել է բռնել Ուրվականին այն պահին, երբ նա մտել է խայծով թակարդը։ Ինչպես պարզվել է, շունը շատ լավ է տրամադրված մարդկանց հանդեպ։ Միաժամանակ անասնաբույժները պարզել են, որ նա բազմաթիվ առողջական խնդիրներ ունի՝ ականջների ու աչքերի ինֆեկցիաներ, մաշկի հետ կապված խնդիրներ, ինչպես նաև ոտքի կոտրված մատ, որոնք այլ կենդանիների հետ կռվի հետևանքներ են։ Ուրվականի մատը պետք է անդամահատվի։ Բացի այդ, շանը կստերջացնեն:

«Ուրվականի ստամոքսում քարեր կային: Հավանաբար նա դրանք կերել է, երբ սոված է եղել։ Մենք հետևում ենք դրանց և հուսով ենք, որ դուրս կգան, որպեսզի ստիպված չլինենք ևս մեկ վիրահատություն կատարել»,-ասել է Մաքմյուլենը՝ նշելով, որ ցանկանում է նոր սիրող տերեր գտնել շան համար։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը