ԿԽՄԿ միջնորդությամբ 7 հիվանդ Արցախից տեղափոխվել է Հայաստան
Փետրվարի 14-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ սիրտ-անոթային և օնկոլոգիական հիվանդություններով, ինչպես նաև շտապ վիրաբուժական միջամտություն պահանջող պաթոլոգիաներով 7 հիվանդներ տեղափոխվել են Հայաստանի Հանրապետության տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ: Պետպատվերի շրջանակում Հայաստան բուժման ուղարկված երեք պացիենտ ուղեկցողների հետ վերադարձել է Արցախ։ Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում դեռևս պլանային վիրահատություններ չեն իրականացվում։
4 երեխա գտնվում է «Արևիկ» բուժմիավորման նեոնատոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքում։
12 հիվանդ գտնվում է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վերակենդանացման բաժանմունքում։ Նրանցից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է։
Մինչ օրս ԿԽՄԿ-ի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 97 պացիենտ։