Աշխարհ

15.02.2023 15:56


Ստավրոպոլ-Մոսկվա չվերթի հարբած ուղևորուհին կծել է բորտուղեկցորդին

Ստավրոպոլ-Մոսկվա չվերթի հարբած ուղևորուհին կծել է բորտուղեկցորդին

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Ստավրոպոլ-Մոսկվա չվերթի հարբած ուղևորուհուն բերման են ենթարկել ինքնաթիռում ծեծկռտուք սարքելու և բորտուղեկցորդին կծելու համար։ Այս մասին չորեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմինները։

«Միջադեպը տեղի է ունեցել Ստավրոպոլից Մոսկվա թռչող ինքնաթիռում: Հարբած ուղևորուհին թռիչքի ժամանակ անպարկեշտ արտահայտություններ է օգտագործել, չի արձագանքել բորտուղեկցորդների խոսքերին և կծել է նրանցից մեկին: «Շերեմետևո» օդանավակայան ժամանելուն պես կինը բերման է ենթարկվել»,-ասել է գործակալության զրուցակիցը։

Օրինախախտին պատասխանատվության ենթարկելու հարցը ներկայումս լուծվում է։ Բորտուղեկցորդին անհրաժեշտ է եղել բժիշկների օգնությունը, ներկա պահին նրա առողջությանը վտանգ չի սպառնում։

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը