Աշխարհ

15.02.2023 19:10


«Շնորհակալություն, Հայաստան». Հայաստանի հարցերով Թուրքիայի հատուկ բանակցողը հայերեն գրառում է արել (տեսանյութ)

«Շնորհակալություն, Հայաստան». Հայաստանի հարցերով Թուրքիայի հատուկ բանակցողը հայերեն գրառում է արել (տեսանյութ)

Հայ-թուրքական կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ բանակցող Սերդար Քըլըչը թվիթերյան միկրոբլոգում հայերեն շնորհակալություն է հայտնել:

«Ադըյամանում ընդունման խմբերը բացել են Հայաստանից երկրորդ օգնությունը պարունակող բեռնատարների դռները՝ երկրաշարժից տուժածներին այցելելու նպատակով տարածաշրջան ժամանած Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հսկողությամբ։ Շնորհակալություն, Հայաստան»,-գրել է Քըլըչը՝ վերջին նախադասությունը գրելով հայերեն:

Բացի այդ, նա կից տեսանյութ է հրապարկել:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը