Ոստիկանությունը ՊՆ նախկին շենքում ապրող 22 անձի է բերման ենթարկել
Ոստիկանությունը ՊՆ նախկին շենքում ապրող 22 անձի է բերման ենթարկել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Ոստիկանությունից:
Նրանք բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):
Նշենք, որ այսօր՝ առավոտյան ժամը 8-ի սահմաններում, մի քանի ավտոբուսներով ոստիկաններ են եկել ՊՆ նախկին շենք և տղամարդկանց քաշքշելով բերման ենթարկել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեռևս այս տարվա ապրիլի 15-ի որոշումով կառավարությունը Երևան-Աշտարակ մայրուղու վրա գտնվող ՊՆ նախկին շենքը ամրացրել էր ՊԵԿ-ին, որպեսզի այն դառնա արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) կենտրոն։
Վերջերս էլ ՊԵԿ-ը դիմել են պատկան մարմիններին՝ բողոքելով, որ ինչ-որ մարդիկ ինքնակամ եկել, տեղավորվել են այդ շենքում: