Netflix-ը պաշտոնապես հայտարարել է Pornhub-ի վերաբերյալ վավերագրական ֆիլմի մասին
Netflix-ը պաշտոնապես հայտարարել է Pornhub-ի վերաբերյալ վավերագրական ֆիլմի մասին, որը կոչվում է «Money Shot. The Pornhub-ի պատմությունը»։ Ֆիլմն ուսումնասիրում է հայտնի պոռնոկայքի հաջողություններն ու սկանդալները:
«Money Shot. The Pornhub Story»-ն հասանելի կլինի Neftlix-ում մարտի 15-ից: 90 րոպե տեւողությամբ վավերագրական ֆիլմն ուսումնասիրում է, թե ինչպես է Pornhub-ը փոխել պոռնոգրաֆիայի տարածման եւ սպառման ձեւը: «Սա թույլ տվեց էրոտիկ բովանդակության ստեղծողներին հասնել հսկայական լսարանի, ընկերությունը միլիարդավոր դոլարներ վաստակեց, բայց նա նաեւ ներքաշվեց մեղադրանքների մեջ, այդ թվում՝ առանց համաձայնության տեսանյութերի տարածման: Քանի որ թրաֆիքինգի դեմ պայքարող կազմակերպություններն արդարություն են փնտրում, առցանց հսկան կարո՞ղ է պաշտպանել նրանց, ումից շահ ունի, թե՞ սա գրաքննության նոր ալիք է փոխհամաձայնությամբ չափահաս կատարողների համար»,-ասվում է վավերագրական ֆիլմի համառոտագրությունում։
Պրոդյուսեր Սյուզաննա Հիլինջերը հուսով է, որ վավերագրական ֆիլմը հեռուստադիտողներին հնարավորություն կտա ներսից տեսնել, թե ինչպես են գործում միլիարդ դոլար արժողությամբ ինտերնետ հարթակը։

Աղբյուրը՝ style.news.am