Թուրքիայում իշխող ուժն ընտրությունները հետաձգելու վերաբերյալ մտադրություն և որոշում դեռևս չունի
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP) շարքերում սպասվող համընդհանուր ընտրությունների (նախագահական և խորհրդարանական ընտրությունները միաժամանակ են) անցկացման ժամկետի շուրջ քննարկումները շարունակվում են։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես» -ը, հայտնում է թուրքական Hürriyet-ը։
Թերթը, հղում անելով իշխող կուսակցության իր աղբյուրին, նշում է, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ընտրությունները հետաձգելու վերաբերյալ դեռևս մտադրություն և որոշում չունի։ «Արդարություն և զարգացում» կուսակցությունում (AKP) դիտարկվում են բոլոր տարբերակները, սակայն մինչ այժմ ընտրությունները հետաձգելու որոշում կամ մտադրություն չկա։ «Կարելի է ասել, որ նախագահ Էրդողանը կողմ է մայիսի 14-ին ընտրությունների անցկացմանը, իսկ կուսակցության որոշ անդամներ՝ հունիսի 18-ին»,-գրում է թերթը։
Նշվում է, որ նախագահ Էրդողանը ընտրությունների հետ կապված մտահոգություններ չունի։ Բարձրագույն ընտրական հանձնաժողովը (YSK) կաշխատի երկրաշարժի գոտուց տեղափոխվածների քվեարկության կազմակերպման և երկրաշարժի գոտում մնացածների քվեարկելու տեղի ուղղությամբ, այս հարցերի շուրջ տարաձայնություններից խուսափելու համար։