«Համերի» վարորդի կողմից վրաերթի ենթարկված պարեկը ևս ազատվել է աշխատանքից
MediaHub-ին հայտնի է դարձել, որ երեկ աշխատանքից ազատվել է նաև Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանը։
ՀՀ Ներքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից մեզ հետ զրույցում հատատեցին տեղեկությունը։
Նշենք, որ Ռոման Միրզախանյանը «Համերի» վարորդի կողմից վրաերթի ենթարկված պարեկն է։ Երեկ գրել էինք, որ աշխատանքից ազատվել են Պարեկային ծառայության ղեկավար Արթուր Ումրշատյանն ու 2-րդ գումարտակի հրամանատար Լյովա Բադալյանը։
MediaHub-ը հայտնել էր, որ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է նշանակվել այն ոստիկանների նկատմամբ, ովքեր մասնակցում էին այս ուրբաթ Երևանի կենտրոնում առերևույթ խուլիգանական վարք դրսևորած «Համերի» վարորդին կանգնեցնելու աղմկահարույց «օպերացիային»։