Աշխարհ

17.02.2023 20:18


Թուրքիայի Հաթայ նահանգում երկրաշարժի հետևանքով հայկական եկեղեցիներ են վնասվել (լուսանկար)

Թուրքիայի Հաթայ նահանգում երկրաշարժի հետևանքով հայկական եկեղեցիներ են վնասվել (լուսանկար)

Թուրքիայում գրանցված ավերիչ երկրաշարժը վնաս է հասցրել նաև Թուրքիայի Հաթայ նահանգում գտնվող հայկական երեք եկեղեցիներին, մեկն ամբողջությամբ փլվել է:

Այս մասին տեղեկացնում է Պոլսո Հայոց պատրիարքարանը:

331652569_510340791263225_4350008281300310199_n.jpg (66 KB)

Քըրըքխանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը գտնվում էր կիսավեր վիճակում (փլված էր միայն տանիքը), ամբողջովին փլվել է:

Վաքըֆ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու շինությունը բարեբախտաբար չի վնասվել, բայց վնասվել է ներսի մի հատվածը և դրսում գտնվող աղբյուրի կողքի պատը:

331517296_525751379644543_8278326839663613642_n.jpg (120 KB)

Իսքենդերունի (Ալեքսանդրետ) Սրբոց Քառասնից Մանկանց Եկեղեցին նույնպես ներսի հատվածում վնասներ է կրել, որոնք հնարավոր է վերանորոգմամբ շտկել:

Նշվում է, որ Սուրբ Աստվածածին եկեղեցում և Սրբոց Քառասնից Մանկանց Եկեղեցում ներսի մաքրման և շտկման աշախատանքներ են իրականացվում:

331472013_751220486211623_5386468563846925137_n.jpg (361 KB)

Այս խորագրի վերջին նյութերը