Մանկապղծության մեջ մեղադրվողը ազատության մեջ է և պետական պաշտոն է զբաղեցնում (տեսանյութ)
Մանկապղծության մեջ մեղադրվողը ազատության մեջ է եւ պետական պաշտոն է զբաղեցնում։ Այս մասին հաղորդում է Politik.am-ը։ Ըստ կայքի՝ 2020-ին հարուցված քրեական գործով «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի վարիչ Խաչիկ Վարազդատի Վարդանյանը մեղադրվում է 16 տարին չլրացած տղայի նկատմամբ պարբերաբար անառակաբարո գործողություններ կատարելու եւ պոռնոգրական նյութեր տարածելու մեջ։
Դատախազությունից Politik.am-ին հայտնել են, որ Խաչիկ Վարազդատի Վարդանյանը «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքում եւ տարբեր վայրերում իր սանի՝ 16 տարեկան Ա․Ա․-ի նկատմամբ 2018-ից մինչեւ 2020-ը ընկած ժամանակահատվածում անառակաբարո գործողություններ է կատարել։
2021 թվականին հոկտեմբերի 31-ին մեղադրական եզրակացությամբ գործն ուղարկվել է Արագածոտնի ընդհանուր իրավասության դատարան, գործը դատաքննության փուլում է։
Կայքի տեղեկությունով, Խաչիկ Վարդանյանը ազատության մեջ է։ Ավելին՝ ըստ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առեվտրային կազմակերպության կայքի, նա «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում աշխատում է որպես վարիչ։

Մանրամասները՝ կայքում։