Աշխարհ

18.02.2023 20:51


Ալիևը Փաշինյանին առաջարկել է հսկիչ անցագրային կետեր տեղադրել Լաչինի և Հայաստանի միջև

Ալիևը Փաշինյանին առաջարկել է հսկիչ անցագրային կետեր տեղադրել Լաչինի և Հայաստանի միջև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենում Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումից հետո ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, որ հայկական կողմին պաշտոնապես առաջարկել է հսկիչ անցագրային կետեր տեղադրել Լաչինի և Հայաստանի միջև։

Նա հայտնել է՝ Հայաստանը դեռ չի արձագանքել իր առաջարկին:

Եռակողմ հանդիպումը Ալիևը «արդյունավետ» է որակել։

«Շատ հարցեր են քննարկվել, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցը, փաստաթղթի ստորագրման պայմանները։ Իհարկե, ես վերահաստատեցի իմ դիրքորոշումը։ Գլխավորն այն է, որ խաղաղության այդ պայմանագիրը պետք է կնքվի միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա»,-ասել է նա:

***

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ Մյունխենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի անձնական բանակցություններում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը։

«Երեք օր առաջ մենք նոր պատասխաններ ստացանք Հայաստանից մեր առաջարկների վերաբերյալ, մենք դրանք վերջնական տեսքի ենք բերում, առաջին հայացքից Հայաստանի դիրքորոշման մեջ առաջընթաց կա, բայց դա բավարար չէ»,-ասել է երկրի ղեկավարը։

Ալիևը հայտնել է՝ քննարկվել է նաև Լաչինի միջանցքում ստեղծված իրադրությունը:

«Ես ևս մեկ անգամ ասել եմ, որ շրջափակման մասին խոսք գնալ չի կարող»,-ասել է նա:

***

Մենք պատրաստ ենք բանակցել Ղարաբաղի հայերի հետ, բայց միայն այն դեպքում, երբ «ՌԴ քաղաքացի, քրեական հեղինակություն ու կոռումպացված Վարդանյանը» (խմբ. - Ռուբեն Վարդանյանը) լքի Ղարաբաղը։

Այս մասին Մյունխենում Հարավային Կովկասում անվտանգության թեմայով պանելային քննարկմանը ասել է Իլհամ Ալիևը:

«Մենք կբանակցենք ԼՂ-ում ծնված և այնտեղ ապրող մարդկանց հետ, բայց ոչ այն մարդու, որ մաքսաննեգ ճանապարհով ուղարկվել է Ռուսաստանից ԼՂ-ում ղեկավար դիրք զբաղացնելու համար: Ոչ ոք չգիտի ինչպես նա հայտնվեց Ղարաբաղում, և ինչպես է նա փորձում հետ գնալ Երևան, այնտեղից՝ Մոսկվա, ապա՝ Երևան և հետո Ղարաբաղ: Սա ցույց է տալիս, որ չկա շրջափակում»,-ասաց Ալիևը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը