Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ ԱՄՆ-ը առավելություն կստանա, եթե իր հակահրթիռային պաշտպանության միջոցները, այդ թվում` Իրանի տարածքից արձակվող հրթիռներին հետեւելու համար նախատեսված ռադարը, տեղադրի ոչ թե Թուրքիայում, այլ՝ Վրաստանում։
Ի՞նչ պատահեց նորից Սահակաշվիլիին: Թվում է` բոլորովին վերջերս էր, որ նրա երկրի ու Իրանի Իսլամական Հանրապետության փոխհարաբերություններում առաջընթացներ արձանագրվեցին, վերացվեց փոխադարձ այցելությունների վիզային համակարգը, ազատ գնալ-գալ սկսեցին: Եվ ահա, խնդրեմ` իրանական հրթիռների շարժը վերահսկող ռադարը տեղադրեք Վրաստանում:
Ենթադրենք` Սահակաշվիլիի այս հայտարարությունը քաղաքական խաղ է` Թուրքիայի դեմ ուղղված, որ վերջինս արագացնի որոշում կայացնել ամերիկյան հակաօդային պաշտպանության ռադարն իր տարածքում տեղակայելու հարցով: Բան չունենք ասելու` Վրաստանն ու ԱՄՆ-ը նոր չէ, որ քաղաքական այսպիսի խաղերի մեջ են: Բայց չէ՞ որ նույնիսկ քաղաքական նկատառումներով արված այս հայտարարությամբ Վրաստանը նպաստում է տարածաշրջանում իրադրության ապակայունացմանը, էլ չասած, որ իրանա-վրացական կապերին է սոսկալի հարված հասցնում: Եթե նույնիսկ իր երկրորդ հայտարարությամբ Սահակաշվիլին փորձի Իրանին համոզել, որ հրավերը` կայանքը տեղադրել Վրաստանում, բոլորովին այլ նպատակներ է հետապնդում, միևնույն է, նրա առաջին հայտարարությունն արդեն իսկ բավական է իրանական կողմին հասկանալու, որ Վրաստանի նախագահի մեզն իրոք պղտոր է: Վերջին հաշվով սա ԱՄՆ-ի ունեցած վերջին կայանքը չէ եւ ցանկացած պահի, նման կայանք կարող է հայտնվել Վրաստանի տարածքում` իբր ռուսական հրթիռների շարժը վերահսկելու նպատակով, բայց իրականում այն վերահսկի նաև այլ երկրների գործողություններ, եթե տարածաշրջանում որևէ կենտրոնի կողմից պատերազմ հրահրվի: Ուրեմն ինչո՞ւ այսպես բացահայտ կերպով երկիրը դնել հարվածի տակ: ԱՄՆ-ը առավելություն կստանա, եթե ռադարը տեղադրի ոչ թե Թուրքիայում, այլ Վրաստանում:
Սահակաշվիլին չի մանրամասնում, թե ինչ առավելություն կստանա ԱՄՆ-ը: Բայց նա ընդհանրապես չի խոսում այն բանից, թե ինչ առավելություն կստանա իր երկիրը, ինչն արդեն առավել քան տարօրինակ է: Սեփական կամքով թիրախ դառնալ եւ չբացատրել ինչո՞ւ: Չէ՞ որ, նույնիսկ երեխային է հասկանալի, որ պատերազմի ժամանակ, եթե մի երկիր զգա, որ իր գործողությունները կաշկանդվում են ինչ-որ կետից, անպայման կհարվածի այդ կետին կամ կփորձի որևէ այլ միջամտությամբ վերացնել այդ կետը: Մտածել, որ Սահակաշվիլին սա չի հասկանում, միամտություն կլինի, իհարկե, բայց մեր` նման բան չմտածելուց նրա հայտարարությունը չի դադարում տարօրինակ լինել:
«Մենք ռադարից ստացված տվյալները կտրամադրենք բոլոր երկրներին, այդ թվում` Իսրայելին»,- ասել է Սաակաշվիլին ամերիկյան The Daily Beast կայքին տված հարցազրույցում։ Ահա, հիմա էլ խոսքը կարծես թուրքական հրթիռների շարժը վերահսկելու մասին է, որոնցից մի քանիսի նշացույցում, «Ազատության» տորմիղի պատմության հետ կապված, ամենայն հավանականությամբ, Իսրայելն է: Իսկ Գուցե Սահակաշվիլին արդեն երազում է ԱՄՆ կողմից ժանդա՞րմ կարգվել տարածաշրջանում: Հասկանալի է, չէ՞, որ Իրանին ու Թուրքիային վերահսկողը կվերահսկի նաև Հայաստանին ու Ադրբեջանին, հատկապես Հայաստանին, որ նավթ ու գազ չունի Վրաստանին էժան գնով ծախելու համար, որ սպառնում է Սահակաշվիլիի եղբոր` Ալիևի կալվածքների տարածքային ամբողջությանը:
Թեև արդեն լուրեր են պտտվում, որ Հանրապետական սենատորները Օբամայի վարչակազմին հորդորում են հրաժարվել ռադարը Թուրքիայում տեղադրելու մտադրությունից եւ ընդառաջել Սահակաշվիլիի առաջարկին, մեզ թվում է` հազիվ թե նրանք կարողանան համոզել Սպիտակ տանը որոշում կայացնել` կայանքը Վրաստանում տեղադրելու օգտին: Բանն այն է, որ ոչ թե սենատորները, այլ Սպիտակ տունն է հետո պատասխան տալիս երկրի արտաքին քաղաքականության ձախողումների համար: Սպիտակ տունը, մանավանդ Ռուսաստանում Պուտինի իշխանության գալու մեծ հավանականության պայմաններում, կարծում ենք Վրաստանի հետ իր խաղերում չի գնա նոր արկածախնդրության եւ ամերիկյան հարկատուների բերանից կտրած միջոցները հերթական անգամ չի դնի մի պետության ղեկավարի տրամադրության տակ, ով նախորդ պատերազմում ինչ կար-չկար թողեց հակառակորդին եւ թռավ մարտադաշտից:
Ճիշտն ասած` մնում է խղճալ Սահակաշվիլիին այն բանի համար, որ ժամանակ առ ժամանակ թույլ էակներին բնորոշ հատկություններ է դրսևորում: Այդպիսին է քամելեոնը, որ արագ-արագ փոխում է իր մարմնի երանգները, կամ փքված հնդկահավը, որ իրականում տասն անգամ փոքր է, բայց ցույց է տալիս, թե ջայլամից էլ մեծ է:
Մեր հարևանն է, եւ մենք լավ ենք ճանաչում Միշային: Ճիշտն ասած` չգիտեմ, մյուսներն էլ կխղճա՞ն, թե լուրջ կընդունեն նրա հայտարարությունը: Մեկ էլ տեսար` լուրջ ընդունեցին ու… սկսվե~ց: Մի տան մեջ ենք ապրում, ախր, պատասխանն ո՞վ է տալու, Քադաֆի՞ն:
Миша, ты с ума сошел?

Էդիկ Անդրեասյան