Սփյուռքահայ պրոֆեսոր. «Նա այնպես է խոսում, որ չճանաչողը կկարծի, թե Շվեյցարիայի նախագահն է խոսում իր երկրի մասին»
Գյումրիում խոսելով Հայաստան-Սփյուռք հարաբերություններից, Շվեդիայի թագավորական տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Արամայիս Միրզախանյանը նշել է, որ Հայաստանում տեղի ունեցող բացասական երևույթները անմիջական ազդեցություն են ունենում սփյուռքահայերի վերաբերմունքի վրա, և նրանք սկսում են այլ աչքերով նայել ներկայիս Հայաստանին, իսկ իրենք որևէ կերպ չեն կարողանում ազդեցություն ունենալ իրավիճակի բարելավման վրա։
–Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները փոխում են մեր մտայնությունը, փոխում են մեր հարաբերությունը Հայաստանի հետ: Եթե այսօր Հայաստանից մեկ միլիոն մարդ արտագաղթել է, մենք սկսում ենք մտածել, թե ինչ է կատարվում այս երկրում, մի՞թե կարող է Հայաստանում ապրող հայը լքել նվիրական Հայաստանը: Սակայն ստացվում է, որ մենք ավելի վերացական մոտեցում ունենք խնդիրներին, իսկ Հայաստանից հեռացողը առավել ռեալ և պրագմատիկ մոտեցում ունի: Ասում են՝ այստեղ լավ չէ, և գնում են,-ասել է Արամայիս Միրզախանյանը:
Վերջինիս կարծիքով՝ այսօր Հայաստանը երկու կարևորագույն խնդիր ունի լուծելու՝ արտագաղթի կանխարգելումը և բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը: Սակայն դրա համար անհրաժեշտ է խոսել խնդիրների մասին։
–Պարզ է, որ երկրի իշխանությունները, և առաջին հերթին երկրի նախագահը, իրենց գործին վատ ասել չեն կարող: Նա այնպես է խոսում, որ չճանաչողը կկարծի, թե Շվեյցարիայի նախագահն է խոսում իր երկրի մասին: Եթե չկա քննադատական խոսք, և միայն գեղեցիկ մասն է, ապա տարօրինակ է: Շվեդացին ասում է. «Եթե ամեն ինչ լավ է, ուրեմն մի բան վատ է»,-նշել է սփյուռքահայ պրոֆեսորը:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի