Աշխարհ

20.02.2023 12:40


Հորդառատ անձրևներ Բրազիլիայում. մահացածների թվում 7 տարեկան աղջիկ կա (տեսանյութ)

Հորդառատ անձրևներ Բրազիլիայում. մահացածների թվում 7 տարեկան աղջիկ կա  (տեսանյութ)

Բրազիլիայի հարավարևելյան Սան Պաուլու նահանգում հորդառատ անձրևների հետևանքով 36 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է Globo-ն՝ հղում անելով տեղի վարչակազմին:

Մահացածներից մեկը 7 տարեկան աղջիկ է. Ուբատուբայի մունիցիպալիտետում նրանց տան վրա 2 տոննա քաշով քար է ընկել: Եվս 35 մարդ էլ մահացել է Սան Սեբաստիան մունիցիպալիտետում:

Սան Սեբաստիանում փրկարարները փլատակներից դուրս են բերել մի ծննդկանի ու նորածնի, ինչպես նաև երկու տարեկան տղայի:

Վատ եղանակի պատճառով 228 մարդ ստիպված լքել են իրենց տները։ Եվս 338 տեղացի անօթևան են մնացել։ Սան Սեբաստիանի ղեկավար Ֆելիպե Աուգուստոյի խոսքով՝ մունիցիպալիտետում 50 տուն է փլուզվել։

Սան Պաուլուում տեղատարափ անձրևները սկսվել են փետրվարի 18-ի երեկոյան։

Աղբյուրը` armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը