Հայաստանը ռեսուրս չունի ո´չ բուֆեր լինելու, ո´չ էլ կարող է իրեն թույլ տալ մինչև վերջին հայը պայքարել որևէ ուժային կենտրոնի շահերի համար:
Սահմանափակ ռեսուրսները մի կողմից բարդացնում են ամեն ինչ, մյուս կողմից ստիպում են հստակեցնել առաջնահերթությունները: Իսկ ռեսուրսների կրիտիկական սահմանափակությունը, ինչպես մեր դեպքում է, ընդհանրապես ստիպում է ընտրել մեկ գերնպատակ և պայքարել հանուն դրա:
Այդ գերնպատակը հայ ժողովրդի դեպքում չի կարող լինել Ֆրանսիայի համար բուֆեր հանդիսանալը, կամ Կանադայի համար Ռուսաստանի դեմ պայքարի պլացդարմ դառնալը, ինչպես հայտարարեց Կանադայի ԱԳՆ նախարարն անցած տարի:
Մեր կարևորագույն առաջադրանքը հայ ժողովրդի հարատևության ապահովումն է: Այս ճանապարհին հայկական պետության գոյությունը, որը կարողանում է ապահովել սեփական ժողովրդի անվտանգությունը՝ նախապայման է:
Մենք սեփական պատմությամբ ենք համոզվել, որ այլ տարբերակները հանգեցնում են մարդկության դեմ հանցագործությունների:
Հայաստանը կարող է գործընկերներին, դաշնակիցներին, բոլոր շահագրգիռ կողմերին օգնել տարածաշրտանում կայունության և կանխատեսելիության ապահովման գործում, բայց չի կարող բութ գործիք դառնալ նրանց շահերի սպասարկման համար:
Տարածաշրջանում կայնունության համար, տարածաշրջանն ապակայունացնող պետությունների դեմ պայքարում Հայաստանը մենակ չէ:
Աշխարհում կան պետություններ, ովքեր հասկանալով հետզհետե անկառավարելի դարձող Թուրքիայի վտանգը՝ պատրաստ են շահագրգիռ համագործակցության այս հարցում:
Մեր հնարավորությունները հենց այս դաշտում են: Մենք չենք կարող իրական օգնության և թվիթի կամ հայտարարության փոխարեն ընտրել թվիթը, հետո բողոքել չար և անարդար աշխարհից:
Ընտրված տարբերակներից յուրաքանչյուրն ունի գին: Սակայն միայն հանուն հայկական պետության գոյատևման համար վճարված գինն է, որ ունի արդարացում:
Բուֆե՞ր, պլացդա՞րմ, թե՞ հայկական պետություն

Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան էջից